«Միսս տիեզերք 2019»-ում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը. ՀՀ-ն չկա 20-յակում

MasterNews

Միսս տիեզերք 2019»-ում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին: Գեղեցկության հեղինակավոր մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 8-ին: 26-ամյա գեղեցկուհին ընդգծել է, որ ժամանակն է, որ դադարեն իր նման մաշկի գույն ունեցող աղջիկներին գեղեցիկ չհամարել:

«Ես ապրել եմ մի աշխարհում, որտեղ ինձ նման արտաքին՝ իմ մազերի նման մազեր ու մաշկի գույն ունեցող, կինը երբեք գեղեցիկ չի համարվել: Կարծում եմ՝ ժամանակն է, որ այլեւս այդպես չլինի»,- ասել է նա:

Մրցույթի առաջին վիցե միսս է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը, 2-րդ վիցե միսս՝ Մեքսիկան ներկայացնող Սոֆիա Արագոնը:

ԱՄՆ-ում կայացած մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Դայանա Դավթյանը: Նա տեղ չի զբաղեցրել լավագույն 20-յակում:

Այս օրերին ընթացքի մեջ է գեղեցկության հեղինակավոր մյուս մրցույթը՝ «Միսս աշխարհ 2019»: Լոնդոնում ընթացող մրցույթում ՀՀ-ն ներկայացնում է Լիանա Ոսկերչյանը: Եզրափակիչը դեկտեմբերի 14-ին է:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ միաձայն՝ 94 կողմ քվերով ընդունեցին զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը։ Նախագծով, […]
Share
Instagram
Telegram