Մեքսիկան իր դեսպանին Արգենտինայից հետ Է կանչել խանութից գիրք գողանալու համար

MasterNews

Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն հետ կկանչվի հայրենիք Բուենոս Այրեսում խանութից գրքի գողության մեղադրանքի պատճառով: Այդ որոշման մասին դեկտեմբերի 8-ի երեկոյան Twitter-ում հայտնել Է լատինամերիկյան երկրի արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես Էթիկայի կոմիետեին խնդրեցի ուսումնասիրել Արգենտինայում դեսպանի հետ կապված դեպքը, որին մեղադրում են հռչակավոր խանութից գրքեր գողանալու մեջ,- գրել Է Մեքսիկայի նախարարը:- Առայժմ ես նրան ցուցում եմ տվել վերադառնալ տուն»: «Ատենեո» գրախանութում տեղակայված տեսահսկման խցիկն արձանագրել Է, թե ինչպես Է 76-ամյա դիվանագետը փորձել գողանալ Ջակոմո Կազանովայի կենսագրությունը՝ այն թաքցնելով թերթի մեջ: Ելքում պահակները բռնել են նրան, ինչից հետո նրան տարել են ոստիկանության բաժանմունք, ավելի ուշ այնտեղից բաց են թողել՝ պարզելով նրա ինքնությունը:
Գրքի արժեքը, որը նա փորձել Է խանութից դուրս տանել, կազմում Է 750 արգենտինական պեսո (12 դոլարից փոքր-ինչ ավելի):
«Ատենեո» խանութը, որը գտնվում Է այն շենքում, որտեղ անցյալ դարի առաջին կեսին թատրոն Է եղել, համարվում Է Արգենտինայի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթում որդին կասկածվում է մոր նկատմամբ բենզինով սպանության փորձ կատարելու մեջ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Շենգավիթ վարչական շրջանում սպանության […]
Share
Instagram
Telegram