Հարավկորեական Samsung-ի երեք ղեկավարներ բանտարկության են դատապարտվել խարդախության համար

MasterNews

Հարավկորեական Samsung Electronics կորպորացիայի բարձրագույն օղակի երեք ղեկավարներ մեղավոր են ճանաչվել խարդախության մեջ եւ դատապարտվելեն բանտարկության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հայտնել Է Yonhap New գործակալությունը:

Սեուլի կենտրոնական վարչական օկրուգի դատարանի որոշմամբ, Samsung Electronics-ի փոխնախագահը, որը պատասխանատու Է ընկերության ֆինանսական միջոցների համար, ստացել Է երկու տարվա բանտարկություն, մյուս երկու ամբաստանյալներին դատապարտել են մեկուկես տարվա ազատազրկման: Մասնավորապես, նրանք մեղադրվել են այն բանում, որ նրանց ցուցումով ընկերության մյուս աշխատակիցները փորձել են թաքցնել եւ ոչնչացնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերել են կորպորացիայի ֆինանսական հաշվետվությանը: Կորեայի Հանրապետության դատախազությունը ներկայում Samsung Electronics դուստր ընկերությանը՝ դեղորայքային պատրաստուկներ արտադրող Samsung BioLogics-ին, կասկածում Է այդ ձեռնարկության բաժնետոմսերի արժեքի արհեստական բարձրացման մեջ:

Այսպես, հսկիչ մարմնում գտնում են, որ 2015 թվականին Bioepis ամերիկա-հարավկորեական համատեղ ընկերությունում բաժնետոմսերի արժեքի հաշվարկման բանաձեւի անօրինական փոփոխման հետեւանքով Samsung BioLogics-ի կապիտալիզացիան կտրուկ աճել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական […]
Share
Instagram
Telegram