Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

MasterNews

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը, ում անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ՝ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: 2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:

Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

«Արմենպրես»-ը իր ««Արարատ 73»-40 տարի անց» նախագծում խոսել էր նաև Մարտիրոսյանի հետ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի  10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։   Կիսվել
Share
Instagram
Telegram