Կարապետյան-Սենեկալ պարային զույգը երկրորդն է Հունգարիայում տեղի ունեցած գեղասահքի մրցաշարում

MasterNews

Հայաստանը ներկայացնող Կարապետյան-Սենեկալ պարային զույգը հաջող մասնակցություն է ունեցել Հունգարիայում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup-ում Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ պարային զույգը, հավաքելով 171,39 միավոր, զբաղեցրել է երկրորդ տեղը: Պարային զույգն այս արդյունքից հետո իրավունք է ստացել մասնակցել աշխարհի առաջնությանը:

Գեղասահքի աշխարհի 2020 թվականի առաջնությունը կանցկացվի մարտին կանադական Մոնրեալ քաղաքում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նոր Զելանդիայում սկսվել Է հրաբխի ժայթքումն Ուայթ Այլենդ կղզում

Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում սկսվել Է հրաբխի ժայթքումը, կղզի, որը գտնվում Է Փլենթիի ծովածոցում՝ Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Դեկտեմբերի 9-ին այդ մասին […]
Share
Instagram
Telegram