Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

MasterNews

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ միաձայն՝ 94 կողմ քվերով ընդունեցին զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը։

Նախագծով, որը ներկայացրել էին ԲՀԿ խմբակցության ատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը եւ Արման Աբովյանը առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով սահմանվում է զորամասում կամ զինծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժել ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:

Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը, նույն նախագծի կարգավորմամբ, պատժվելու է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվելու է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով:

Նախագծի հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ, եւ այս հարցերը բարձրացվում են որպես հանրային պահանջ՝ Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու ավելի խիստ պատժի:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մոսկվայում վերջապես սկսեցին խոսել 1921 թ. պայմանագրի մասին

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկովսկի Կոմսոմոլեց պարբերականում հրապարակված հոդվածով անդրադարձել է Գարեգին Նժդեհի թեմային: Նա գրել է, որ Նժդեհը հերոս է Առաջին աշխարհամարտի տարիներին […]
Share
Instagram
Telegram