Իրաքում մեկ գիշերում 20-ից ավել ցուցարար է սպանվել

MasterNews

Իրաքում շարունակվում են բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Հատկապես արյունալի բախումներ են գրանցվել մայրաքաղաք Բաղդադում:

Նշվում է, որ դեկտեմբերի 7-ին անհայտ աձինք կրակ են բացել Թահրիր հրապարակի ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով 20-ից ավել ցուցարար և 3 անվտանգության ուժային է սպանվել, հայտնում է RegionMonitor-ը:

Իրաքի անվտանգության ուժերը հայտարարել են, որ վիրավորների թիվը անցնում է 127-ը:

Ցուցարարները  գտնում են, որ հնարավոր է այս դեպքերի հետևում կանգնած են Իրանի աջակցությունը վայելող Իրաքի աշխարհազորայինները, որոնք նմանատիպ հարձակումներ իրականացրել են նաև Իրաքի հարավային նահանգներում:

Նշենք, որ Իրաքում 2019 թվականի հոկտեմբեր ամսից սկսած ցույցերի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 400-ի:

Այժմ ցուցարարների հիմնական պահանջը երկրի քաղաքական իշխանությունների հրաժարականն է՝ վարչապետի գլխավորությամբ։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իլոն Մասքը Լոս Անջելեսի փողոցներով զբոսնել է Tesla-ի նոր Cybertruck էլեկտրապիկապով

Ձեռնարկատեր Իլոն Մասքը Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) փողոցներով զբոսնել է իր հիմնած Tesla ընկերության արտադրության Cybertruck էլեկտրապիկապի ղեկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին այդ մասին […]
Share
Instagram
Telegram