Երևանի Արմենակյան փողոցում բեռնատար է շրջվել

MasterNews

Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում  տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզինատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ամառանոցային փողոցի թիվ 121 տան պարսպին և շրջվել, ինչի հետևանքով պարիսպը (մոտ 5 քմ) փլուզվել է, իսկ երկաթյա դարպասը՝ ամբողջությամբ պոկվել: Տուժածներ չկան:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղվել է, այնուհետև վառելիքի արտահոսքի դադարից հետո՝  մոտեցվել ավտոքարշակին:

Փրկարարները կատարել են ճանապարհի փրփրահեղուկով լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

WhatsApp-ում հայտնվել Է նոր գործառույթ

WhatsApp մեսենջերն ստացել Է նոր գործառույթ, որը թույլ Է տալիս ստեղծել առաջադրանքներ եւ ստանալ համապատասխան հիշեցումներ: Նորամուծությունը ներկայացված Է whatsapp.any.do. կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործառույթը, […]
Share
Instagram
Telegram