Ամբողջությամբ ընդունվեց նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց օդի տուրքից ազատելու նախագիծը

MasterNews

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ի նիստում նախագիծն ընդունվեց 90 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

«Այս օրենքով առաջարկում ենք օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձանց, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում կմեկնեն նոր ուղղությամբ թռիչքներով, այդ մարդկանց մենք կազատենք օդի տուրքից: Ինչ է նշանակում նոր ուղղություն. IATA կոդով օդանավակայանները դասակարգվում են, և, եթե այդ օդանավակայաններ մինչ այդ մեր օդանավակայանից թռիչքներ չեն եղել, և դա կդասակարգվի, որպես նոր ուղղություն, ապա կընկնի այս արտոնության տակ: Այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր պետք է իրականացնեն ամառային և ձմեռային ժամանակաշրջանում: Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների եւ չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը

Նախարարի տեղակալը հավելել էր, թե արտոնությունը կնպաստի, որ Հայաստանի օդային շուկան լրացվի նոր ավիաընկերություններով ու թռիչքային ուղղություններով, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ավելի մատչելի ձևով կապել այլ երկրների հետ:

Նախագծի զեկուցողն առաջարկել էր հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով, որովհետև նախատեսվող կարգավորումներով չվերթներ իրականացնելու ցանկություն են հայտնել 

մի շարք ավիաընկերություններ, որոնք չվերթներ են իրականացնելու դեպի Կալուգա, Բեռլին, Հռոմ և եվրոպական 

այլ քաղաքներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կարապետյան-Սենեկալ պարային զույգը երկրորդն է Հունգարիայում տեղի ունեցած գեղասահքի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող Կարապետյան-Սենեկալ պարային զույգը հաջող մասնակցություն է ունեցել Հունգարիայում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարին: «Արմենպրես»—ի հաղորդմամբ` Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup-ում Թինա Կարապետյան — Սիմոն […]
Share
Instagram
Telegram