ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը

MasterNews

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին:

Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ օրենքների նախագծի փաթեթի ընդունմամբ կբարձրանա համատիրության անդամների պատասխանատվությունը և կստեղծվի հանրային միջոցների արդյունավետ բաշխման համակարգ: Ըստ հեղինակի՝ փոփոխությունները միտված են նաև շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն և թափանցիկությանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՔԿՀ-ներում շարունակվում են արգելված իրերի և առարկաների հայտնաբերման համալիր միջոցառումները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված […]
Share
Instagram
Telegram