Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 2020-ին առաջ է անցնելու Ադրբեջանից

MasterNews

Երկար տարիների ընթացքում ես ինձ չափազանց վիրավորված եմ զգացել, երբ որեւէ օլիգարխ որեւէ օբյեկտ է բացել եւ ինչ է թե մշակութային կոլեկտիվներին հովանավորչական գումար է տվել, տարել-ստիպել է, որ գա քյաբաբանոցի բացմանը մասնակցի, մի հատ էլ դիֆերամբային հարցազրույցներ տա, որ այս քյաբաբանոցը աշխարհի ամենաբարձր երեւույթն է, որ մեր հարգելի բարերարն արել է: Այս մասին այսօր ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի վերջնական քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եւ 2020 թվականի բյուջեն նաեւ դրանով է հեղափոխական, որ մեր մշակույթի գործիչներին այս վիրավորանքից ազատում է: Իհարկե, սա միջանկյալ լուծում է: Մենք պետք է նայենք համաշխարհային փորձը, որ մշակույթի ֆինանսավորման այլընտրանքային, արժանապատիվ ձեւեր գտնենք»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ մեկ շնչին ընկող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 2019-ին կարողացել է առաջ անցնել մեր բարեկամ Վրաստանից, բայց առավել կարեւորեց, որ 2020 թվականին այդ ցուցանիշով առաջ ենք անցնելու Ադրբեջանից․

«Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը։ Բայց մենք 2020-ին առաջ ենք անցնելու Ադրբեջանից։ Սա է տնտեսակայն հեղափոխության դրոշը, որը տանում է ՀՀ ազատ, աշխատասեր, հպարտ քաղաքացին, որին իմ աննձնական ուղերձը հետեւյալն է․ կարեւր չէ՝ հավատում եք ընդդիմությանը, թե իշխանությանը, կարեւոր է, որ հավատաք ձեզ, ձեր ուժին, ձեր տաղանդին, մեր ընդհանուր հայրենիքին, անհատական ջանքին, որովհետեւ ապացուցել ենք այդ բանաձեւի իրավացիությունը։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է»,- եզրափակեց վարչապետը։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գերմանացիներն Աթաթուրքին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ

ermenihaber.am. Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը: «Մոռացված կոտորած. ինչպե՞ս Աթաթուրքը կոտորեց ալևիներին» անվամբ ֆիլմը պատմում է  Դերսիմում ալևիների ջարդերի […]
Share
Instagram
Telegram