«Հրապարակ». Գողականները հավաքվում են, իրենք էլ իրենց ներքին օրենսդրությունն են ուզում փոխել

MasterNews

Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» եւ գողականներ, որոնց մեծ մասին, մեր տեղեկություններով, դիմավորել-տեղավորել է հանցաշխարհում ճանաչված Արտյոմ Կանեւսկոյը՝ Արտյոմ Հարությունյանը։

Պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում եւ քննարկել հետագա անելիքները։ Բանն այն է, որ վերջերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց «գողականների» մասին հայտնի օրենքը, որի հետ ժամանած գողականները որոշել են սինխրոնիզացնել նաեւ իրենց օրենքները։

Մեզ պատմեցին, որ նրանք արդեն մի քանի կետ փոխել են իրենց «ներքին օրենսդրությունում», օրինակ՝ այլեւս պարտադիր չի լինելու «գո՞ղ ես» հարցին դրական պատասխանելը։ Մինչդեռ նախկինում անգամ իրավապահների նման հարցադրմանը «օրենքով գողերը» պարտավոր էին դրական պատասխանել, հակառակ դեպքում նրանք «կփչանային»։ Հիմա «ստրախովկաներ» են գործելու։

http://hraparak.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանության կողմից կիրառվել է կոպիտ, անհամաչափ ուժ․ Հելսինկյան կոմիտեի հայտարարությունը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է տարածել 2019 թ․ դեկտեմբերի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առջև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից կազմակերպված հավաքի […]
Share
Instagram
Telegram