Հայաստանը հիմնում է բանակի մարզական ակումբ սպորտում նվաճումներ ունեցողների զորակոչման համար

MasterNews

Հայաստանում կհիմնվի բանակի մարզական ակումբ, որտեղ ծառայության կանցնեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Օրենսդրական փոփոխությունների մի շարք նախաձեռնություններ կան: Քննարկման փուլում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները , ինչպես նաև «Զինվորական հաստատությունների և զորամասերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով սահմանելու ենք բանակի մարզական ակումբի գոյությունը: Մարզական աշխարհի ներկայացուցիչները սպասում էին սրան: Ակումբում կզորակոչվեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները»,-նշեց փոխնախարար Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ օրենսդրական նոր նախաձեռնություններ կան ծառայության կազմակերպման հետ կապված: Իսկ ֆինանսական առումով կարևոր ձեռքբերում է այն, որ հաջորդ տարվա բյուջեով պաշտպանությանն ուղղված միջոցներն ավելացել են:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Վիրավորական է արտաքսվելը». որպես աջակցություն 3 երիտասարդների՝ շատերը ՀՅԴ-ն լքելու դիմում են ներկայացրել

նկարում ձախից՝ Վանիկ Չալոյանը Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը երեկ ուշ երեկոյան կուսակցությունից արտաքսած երիտասարդներին չի բացատրել, թե որն է նման որոշման պատճառը: Կուսակցությունից արտաքսված Վանիկ […]
Facebook
Instagram
Telegram