Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոմեքենաները

MasterNews

Դեկտեմբերի 5-ին, ժամը 09:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածում՝ Գորայք գյուղին հարակից տարածքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից դաշտը, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09:30-ին կրկին ահազանգ է ստացվել, որ նշված հատվածում երթևեկելի հատվածից դուրս է եկել ևս մեկ ավտոմեքենա. տուժածներ չկան:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչյա Խ., ծնված 1990 թ.) և «SAAB» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սաիդ Օ., ծնված 1989 թ.):

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գերմանիան արտաքսում է ռուսաստանցի 2 դիվանագետի

Բեռլինում չեչեն անջատականի սպանությունից մեկ ամիս անց Գերմանիան անցանկալի անձ է ճանաչել Ռուսաստանի երկու դիվանագետի եւ նրանց երկրից արտաքսելու որոշում ընդունել: Գերմանիայի դաշնային դատախազը հայտարարել է՝ բավարար հիմքեր ունեն ենթադրելու, որ […]
Facebook
Instagram
Telegram