Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի կուտակումից պայթյուն է եղել, բնակչուհին վնասել է ձեռքը

MasterNews

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչը՝ Էլեն Կ.-ն (26 տ.), ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Վնասվել են տան պատուհանները և բակում կայանած ավտոմեքենայի ետևի ապակին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նշանակվեց կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար: http://lragir.am Կիսվել
Facebook
Instagram
Telegram