Վարչապետը, քաղաքապետն ու Մանսուրյանը՝ «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում

MasterNews

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հրապարակվել է:

Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել էին հոկտեմբերի 10-ից: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը եւս նկարահանվել է այդ տեսահոլովակում:

«Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից նկարահանվել են նաեւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, Հրանտ Թոխատյանը, հումորիստ Աշոտ Ղազարյանն ու կինը, երգիչ երաժիշտ Արթուր Իսպիրյանն իր ընտանիքի հետ:

Սա այն ստեղծագործությունն է, որը մաեստրո Մանսուրյանը գրել է Երեւանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը: Խոսքերը՝ Կարեն Անտաշյանի:

Տեսահոլովակ՝

http://armtimes.com

Աղունիկ Հովհաննիսյան

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ զինվորական դատախազությունը իրազեկում և զգուշացնում է

ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում  է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի այն քաղաքացիները, որոնց հանդեպ […]
Share
Instagram
Telegram