Թողարկվել Է Բոնդի մասին նոր ֆիլմի թիզերը

MasterNews

«Մեռնելու ժամանակը չԷ» կինոնկարի կարճ թիզերը, կինոնկար, որը 25-րդ ֆիլմն Է դարձել M16 գործակալ Ջեյմս Բոնդի մասին շարքում, հայտնվել Է ֆրանշիզայի պաշտոնական YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

14 վայրկյան տեւողությամբ հոլովակում, մասնավորապես, ցուցադրվել են Դենիել Քրեյգի մասնակցությամբ կադրեր, որը Բոնդին մարմնավորել Է վերջին անգամ: Ընդամենը Քրեյգը 007 գործակալին մարմնավորել Է հինգ ֆիլմում: Կինոնկարի լիարժեք թրեյլերը կհայտնվի դեկտեմբերի 4-ին Ավելի վաղ The Daily Mail թերթը գրել Է, որ ֆիլմի սկզբում ցուցադրելու են գործերից հեռացած Բոնդին, որը խաղաղ կյանք Է վայելում Ջամայկայում: Առեւանգված գիտնականին գտնելու վերջին առաջադրանքին համաձայնելու հարցում նրան համոզում Է հին ծանոթը՝ ԿՀՎ-ի գործակալ Ֆելիքս Լեյթերը, որի դերը կրկին խաղալու Է ամերիկացի Ջեֆրի Ռայթը: Բոնդին դիմակայելու Է Ռամի Մալեքի մարմնավորած չարագործը, որն անհանգստացած Է բնապահպանության հարցերով: Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են հոկտեմբերի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Video Player

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարչապետը, քաղաքապետն ու Մանսուրյանը՝ «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հրապարակվել է: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել էին հոկտեմբերի 10-ից: Ավելի վաղ «Հայկական […]
Share
Instagram
Telegram