Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Բրատիսլավայում

MasterNews

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- գրել է Նաղդալյանը:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքի փորձ կատարելու համար

  ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ […]
Share
Instagram
Telegram