Աղքատության մակարդակը Երևանում և մարզերում 2017-18 թվականներին

MasterNews

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է աղքատության մակարդակի փոփոխությանը 2017-2018թթ.-ին:

2018թ.-ին աղքատության մակարդակը 2017թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: ՀՀ ՎԿ տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչության մոտ յուրաքանչյուր չորրորդի (շուրջ 700 հազար մարդ) ամսական սպառումը ցածր է եղել վերին աղքատության գծից՝ 42,621 ՀՀ դրամից: Պարենային աղքատության գծից՝ ամսական 24,827 ՀՀ դրամ ցածր սպառման մակարդակ ունեցող ծայրահեղ աղքատ բնակչությունը կազմել է 1.0% (շուրջ 30 հազար մարդ), որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.2 տոկոսային կետով:

2017թ.-ի համեմատ 2018թ.-ին ք. Երևանում աղքատության մակարդակը կրճատվել է՝ կազմելով 19.9%, մինչդեռ այլ քաղաքային բնակավայրերում աղքատության մակարդակը բարձրացել է՝ կազմելով 30.3%, ինչը նշանակում է, որ 2018թ.-ին Երևանից դուրս այլ քաղաքներում աղքատության մակարդակը գերազանցել է Երևանում գրանցված աղքատության մակարդակին 10.4 տոկոսային կետով (տե՛ս գծապատկեր 1):

Գծապատկեր 1. Աղքատության մակարդակը ՀՀ-ում 2018թ.-ին

Այս ցուցանիշները փաստում են այն մասին, որ, ընդհանուր առմամբ,  2018թ.-ին որոշակիորեն խորացել է տարածքային զարգացման անհավասարությունը ք. Երևանի և  ՀՀ մարզերի քաղաքների միջև:2018թ.-ին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում՝ 42.2%, որին հաջորդել է Լոռին՝ 29.4%, իսկ ամենացածր մակարդակը գրանցվել է Արագածոտն մարզում՝ 16.2%, որին էլ հաջորդել է Սյունիքի մարզը՝ 16.7%:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածումաղքատության մակարդակը 2017թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: Ուշագրավ է, որ թեպետ Երևան քաղաքում աղքատության մակարդակը նվազել է 2.5 տոկոսային կետով, սակայն ՀՀ մարզերի քաղաքներում այն աճել է 2.4 տոկոսային կետով՝ կազմելով 30.3%:  ՀՀ բնակչության բևեռացումն, ըստ եկամուտների ցուցանիշի և սպառման, ևս խորացել է, ինչը փաստում է, որ 2018թ.-ին ՀՀ տնտեսական աճը հավասար չափով չի նպաստել յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավմանը:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գործ կա՝ վաճառողուհու, դերձակի, սեքսապաթոլոգի, դեղագետի, գորգագործի, զինվորականի... հարյուրավոր թափուր աշխատատեղեր

Նոյեմբերի 27-ին Երևանում կայացած Աշխատանքի տոնավաճառին մասնակցած  գործատուները փնտրում են աշխատակիցներ տարբեր հաստիքների համար. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը հրապարակել է […]
Share
Instagram
Telegram