Հրդեհ Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման շենքում. 250 մարդ տարհանվել է

MasterNews

Նոյեմբերի 29-ին` ժամը 11:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Կոմունիկացիոն հորանում այրվել է 1 քմ աղբ, ջերմահարվել՝ 50 սմ էլեկտրական մալուխ և 1 դուռ:

Փրկարարները տարահանել են 250 քաղաքացու. տուժածներ չկան:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր

Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելու համար  դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, […]
Share
Instagram
Telegram