Սևանա լճից ձկան և խեցգետնի որսը կառավարությունը փորձում է տեղափոխել օրինական դաշտ

MasterNews

Սևանա լճից ձկան և խեցգետնի որսը կառավարությունը փորձում է տեղափոխել օրինական դաշտ։ Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Սևանա լճում ձկնային պաշարների վերականգնման, պահպանման, վերարատադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի որսի ձևերն ու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այս կարգի ընդունմամբ նպատակ կա կարգավորել Սևանա լճում խեցգետնի և սիգի հաշվառման, վերարտադրության և որսի կազմակերպման հարաբերությունները։
«Առաջին անգամ է նման կարգավորում տրվում, և այս կարգավորումը տալուն զուգահեռ այլ օրենսդրական նախաձեռնություններ ունենք։ Նպատակն այն է, որպեսզի սահմանվեն հստակ կանոնները և հստակորեն ժամանակահատվածը, տեսակները, ինչպես է իրականացվելու որսը։ Եվ այս գործունեությունը պետք է փորձենք տանել օրինական դաշտ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք […]
Share
Instagram
Telegram