NASA-ում հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակի մակերեւույթի վրա

MasterNews

NASA-ի Գոդարի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի մակերեւույթի վրա: Այդ մասին ասված Է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հիմնական քիմիական տարրերը (ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր եւ ծծումբ) եւ Էներգայի աղբյուրները՝ կյանքի համար երեք անհրաժեշտ պայմաններից երկուսը, հանդիպում են ամբողջ Արեգակնային համակարգում: Բայց երրորդ տարրը՝ հեղուկ ջուրը, այն բանն Է, որը դժվար Է գտնել Երկիր մոլորակի սահմաններից դուրս»,- հայտարարել Է NASA-ի մոլորակագետ Լուկաս Պագանինին, որը ղեկավարել Է հետազոտությունը:
«Առայժմ գիտնականներն ուղղակիորեն հեղուկ ջուր չեն հայտնաբերել, մենք գտել ենք ըստ կարեւորության հաջորդ բանը՝ ջուրը գոլորշու ձեւով»,- հավելել Է նա:
Այդ հայտնագործությունը կատարվել Է Հավայիում NASA-ի աստղադիտակի միջոցով արբանյակի դիտարկումների շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սա այն օրենքն է, որը մեկ քայլ առաջ պետք է տանի հեղափոխության արժեքները

Սա այն օրենքն է, որը մեկ քայլ առաջ պետք է տանի հեղափոխության արժեքները, Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ օրենքի նախագծի քննարկման ժամանակ […]
Share
Instagram
Telegram