ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

MasterNews

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարող է հայտնվել Հունաստանի հայտնի թիմերից մեկին՝ ԱԷԿ-ի կազմում: Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները՝ հղում կատարելով հունականներին: Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստին այդ ակումբին առաջարկած գործակալը լավ հարաբերությունների մեջ է ղեկավարության եւ մասնավորապես սպորտային տնօրեն Իլյա Իվիչի հետ: Ըստ լրատվամիջոցների՝ Իվիչը դրական է վերաբերվում Բարսեղյանի հետ պայմանագիր կնքելուն եւ նրան արդեն ներառում է հետագա ծրագրերում:

Տիգրան Բասեղյանը վերջին շրջանում Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից է: Աչքի է ընկել Եվրո 2020-ի որակավորման փուլում: Ըստ ղազախական լրատվամիջոցների՝ հունական աղբյուրները գրել են, որ նա լավ տեսք է ունեցել նոյեմբերի 15-ին Երեւանում կայացած Հունաստանի դեմ Եվրո 2020-ի 9-րդ տուրի խաղում, որում Հայաստանը պարտվել է նվազագույն հաշվով:

Ղազախստանի 2019թ. առաջնությունում Բարսեղյանը 29 հանդիպում է անցկացրել «Կայսար»-ի կազմում: 12 անգամ գրավել է մրցակիցների դարպասը՝ դառնալով իր թիմի լավագույն ռմբարկուն:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՌԴ-ն Ուկրաինային հանձնեց Կերչի նեղուցում կալանված նավերը

ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել Է Ուկրաինային այն երեք նավերը հանձնելու մասին, որոնք Կերչի նեղուցում ռուսական կողմը կալանել Էր 2018 թվականի նոյեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ […]
Share
Instagram
Telegram