Վթար Մարտակերտ-Վարդենիս մայրուղու վրա. զոհվել է Հայաստանի՝ 2, Արցախի՝ 1 քաղաքացի

MasterNews

Այսօր ժամը 09:43-ին Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից Արցախի ԱԻ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտակերտ-Վարդենիս մայրուղու 65-րդ կմ-ին, դեպի Հավսաթաղ տանող ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կամրջից ընկել (8-9մ բարձրությունից) Թարթառ գետը:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել Շահումյանի ՇԱԻ բաժնի ՀՓՋ փրկարարները, շտապ օգնության բուժանձնակազմը և ոստիկանության շրջանային բաժնի աշխատակիցներ:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ ՀՀ Էջմիածին քաղաքի բնակիչ Մ. Ղ-ն (ծնվ. 1978թ.) և ուղևորներ ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Ա. Հ-ն (ծնված 1975թ.-ին) և Մարտակերտի շրջանի Վանք համայնքի բնակիչ Ա. Ա-ն (ծնված 1986թ.-ին) տեղում մահացել են:

Պատահարի մանրամասները ճշտվում են

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մոսկվայում հայ մարզիկի են սպանել

Մոսկվայում սպանել են թայբոքսինգի հայզգի մարզիկի: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 40-ամյա Բոլյանի դին հայտնաբերել են նրա իսկ մեքենայի կողքին: Նրան կրակել են: Դեպքի առթիվ […]
Facebook
Instagram
Telegram