Մոսկվայում հայ մարզիկի են սպանել

MasterNews

Մոսկվայում սպանել են թայբոքսինգի հայզգի մարզիկի: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 40-ամյա Բոլյանի դին հայտնաբերել են նրա իսկ մեքենայի կողքին: Նրան կրակել են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բոլյանը WPKA վարկածով թայբոքսինգի աշխարհի եռակի չեմպիոն է, IPMTF վարկածով՝ աշխարհի գավաթակիր: 17-ամգամ էլ հաղթել է միջազգային տարբեր մրցաշարերում: Նա նաեւ ռեկորդակիր է հարվածների արագությամբ. վայրկյանում 11 հարված է արել՝ 8-ը՝ ձեռքերով, 3-ը՝ ոտքերով:

2004թ. տեղափոխվել է Ռուսաստան ու ավարտել կարիերան: Նա գլխավորել է Համահայկական կոնգրեսի սպորտի բաժինը:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ես հանձնարարական եմ տվել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում

Նախորդ կիրակի օրը մենք Գորիսում, Վայքում ու Եղեգնաձորում եղանք: Խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես հանձնարարական […]
Facebook
Instagram
Telegram