Մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Էջմիածի քաղաքում. դեպքը տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ հրազենային վիրավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենա՝ կրակոցի բազմաթիվ հետքերով:
ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին, որ ժամը 10:00-ին «Վաղարշապատի» ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրեն մոտ է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Միջադեպը ըստ ոստիկանության՝ տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում՝ գերեզմանոցի մոտ, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: