Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծումներից 34 պաղեստինցի Է զոհվել

MasterNews

Նոյեմբերի 12-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծումների զոհ Է դարձել 34 պաղեստինցի, եւս 111-ը վիրավորվել Է: Նոյեմբերի 14-ին այս տվյալները բերել Է Dunya Al Watan նորությունների պորտալը՝ վկայակոչելով միջատարածքի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միայն անցած գիշեր, երբ Դեյր Բալահ քաղաքի շրջանում ավիահարվածի հետեւանքով քանդվել Է մի տուն, զոհվել Է ութ արաբ՝ մեկ ընտանիքի անդամներ: Զոհվածների թվում, պաղեստինյան կողմի տվյալներով՝ կան կանայք եւ երեխաներ:
Պաղեստինյան խմբավորումները եւ Իսրայելի բանակը երկու օրվա ընացքում հարվածներ են փոխանակել այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ի լուսաբացին ռմբակոծման հետեւանքով հատվածում սպանվել են «Իսլամական ջհադ» խմբավորման ազդեցիկ հրամանատար Բահա Աբու ալ Աթան եւ նրա կինը, երկու օրում Գազայից հրեական պետության տարածք են արձակվել ավելի քան 400 հրթիռ եւ ականանետային արկ, իսրայելացի զինվորականները խոցել են տասնյակ թիրախներ՝ առաջին հերթին արմատականներին պատկանող օբյեկտներ:
Անցյալ գիշեր Եգիպտոսի միջնորդական ջանքերի շնորհիվ համաձայնություն Է ձեռք բերրվել հրադադարի շուրջը: Գազայում զինադադարն ուժի մեջ Է մտել նոյեմբերի 14-ին տեղական ժամանակով 05:30-ին (Երեւանի ժամանակով 07:30-ին), ինչը, ինչպես հաղորդել Է Maan գործակալությունը, հավաստել Է «Իսլամական ջիհադի» պաշտոնական ներկայացուցիչ Մուսաբ ալ Բուրամին: Մինչդեռ արդեն գործարքի հասնելուց հետո դեպի Իսրայել մեկ հրթիռ Է արձակվել, իսկ հրեական պետության տարածքում երեք անգամ գործել են օդային տագնապի շչակները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված […]
Facebook
Instagram
Telegram