Ընդունվեց ինքնակամ շինությունները գրանցելու վճարումները տարաժամկետելու նախագիծը

MasterNews

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համայնքային իշխանություններին հնարավորություն տալ ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարումները կատարել 2 տարում եռամսյակային պարբերականությամբ:

Պետական տուրքի մասին ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում՝ 97 կողմ ձայնով:
Դրանով, մասնավորապես, առաջարկվում է համայնքային իշխանությունների համար ինքնակամ կառույց հանդիսացող շինությունների, մասնավորապես, ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման և դրա հետ կապված վճարները տարաժամկետել երկու տարով՝ եռամսյակային պարբերականությամբ: Հնարավորություն կտրվի ամեն հերթական եռամսյակում վճարել 1/8-ի չափով:

Տերտերյանը նշել էր, որ  հատկապես խոշոր համայնքներում առկա են հազարավոր ապօրինի շինություններ և գույք, որոնք մեր օրենսդրությամբ և իրավական կարգավորումներով համարվում են այն սուբյեկտների սեփականությունը, որոնց պատկանում է հողը: Փոխնախարարն այդ գործընթացը կանոնակարգելու համար կարևորել էր, որ համայնքային իշխանությունները կարողանան այդ գույքերը՝ որպես համայնքային սեփականություն, գրանցել ու հետո պատշաճ տիրապետել:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն ԱՄՆ Սենատում

ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևի քննարկումը Սենատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական […]
Facebook
Instagram
Telegram