Ավան-Առինջում ինքնասպանության փորձը կանխվել է

MasterNews

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է տանը, փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին մոտեցել և բացել է դուռը:

Պարզվել է, որ Վիգեն Գ.-ն (ծնված 1983 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ և ոչ սթափ վիճակում: Վերջինիս  հոսպիտալացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կրակոցներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Էջմիածի քաղաքում. դեպքը տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, մի խումբ անձանց […]
Facebook
Instagram
Telegram