ԱԺ-ն ընդունեց վարույթ իրականացնող մարմինների լիազորությունը հստակեցնող օրինագիծը

MasterNews

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում են վարույթ իրականացնող մարմինների լիազորությունները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նախագիծը նոյեմբերի 14-ի նիստում ընդունվեց միաձայն՝ 96 կողմ ձայնով:

«Այս նախագծով առաջարկվում է հստակեցնել վարույթ իրականացնող մարմինների լիազորություններն ու հստակ կերպով ընդգծել նրանց գործառութային շրջանակը: Նախատեսվում է, որ դատախազն այլևս օրենսդրական լիազորություն չի ունենալու անձամբ իրականացնելու հարցաքննություն: Նման կարգավորում ներկայումս գոյություն ունի, բայց կրում է զուտ ձևական բնույթ, քանի որ գործնականում այսպես, թե այնպես դատախազը կարող է մասնակցել հարցաքննության գործընթացին, բայց հենց ինքը հարցաքննություն չի իրականացնում»,- հարցի քննարկման ժամանակ նշել էր հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Օրենքի նախագծով նախատեսված են նաև այլ կարգավորումներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրաձգություն՝ Ռուսաստանի քոլեջներից մեկում. կան զոհեր եւ վիրավորներ

Ռուսաստանի Բլագովեչենսկ քաղաքում ուսանողը կրակ է բացել Ամուրի շինարարության եւ կոմունալ տնտեսության քոլեջի շենքում։ Զոհվել է 19-ամյա մեկ ուսանող, եւս 3-ը՝ 17, 19 եւ 20 […]
Facebook
Instagram
Telegram