Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

MasterNews

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նոյեմբերի 10-11-ը ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով կլինի Երևանում: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի և նախագահի հետ, բանակցությունները արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև ծաղկեպսակի խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրի անմար կրակի մոտ»,- ասել է Զախարովան:

Զախարովան հավելել է, որ արտաքին գործերի նախարարները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերությունների լայն շրջանակը, փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, դիրքորոշումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում:

«Կողմերի ուշադրության կենտրոնում կլինի նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրը՝ ներառելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները»,- նշել է նա:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ապրիլյան քառօրյան եւ ռուսական մոտալուտ հեղափոխությունը. Անդրանիկի բացահայտումը

Ոչ անհայտ Անդրանիկ Միհրանյանը հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասում է, թե Հայաստանի նոր իշխանությունը կհեռանա կամ այն ճանապարհով, որով եկել է իշխանության, կամ կլինի […]
Facebook
Instagram
Telegram