Սահմանվել է անվանական կրթաթոշակ օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

MasterNews

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
  • եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ

միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադաՄենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլնեզրափակիչ փուլերի մասնակիցներ.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,

 ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ:

Կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով` մեկ տարվա համար (ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ): Սահմանվել է նաև, որ կրթաթոշակ ստացողների ցանկում միաժամանակ երկու կամ երեք հիմքով ընդգրկվելու դեպքում սովորողը կստանա կրթաթոշակ՝ դրանց հանրագումարի չափով:

Տեղեկացնենք, որ 2020 թ. պետական բյուջեի նախագծում ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի համար նախատեսվել է ավելի քան 35 մլն դրամ, որը կտրամադրվի օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 370 աշակերտի: Համեմատության համար նշենք, որ 2018 թ. մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող դպրոցների գերազանց առաջադիմությամբ, ինչպես նաև հանրապետական և միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 300 աշակերտի կրթաթոշակի համար  հատկացվել է մոտ 13 մլն դրամ: Ընդ որում, նշված 300 աշակերտներն ընդգրկված են եղել մասնագիտացված 4 դպրոցներում, իսկ նախարարության անվանական կրթաթոշակը նախատեսված է ՀՀ բոլոր դպրոցների համար, եթե այդ դպրոցներում կան սահմանված չափանիշներին բավարարող աշակերտներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռոբերտ Քոչարյանը բողոքել է Մոսկվային. դրությունը ծանր է

«Մենք ականատես ենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների, երբ ԱՄՆ անվիճելի առաջնորդությունը կասկածի տակ են դնում ծագող գլոբալ խաղացողները», Սպուտնիկ Արմենիա ռուսական պետական գործակալության հարցերի առիթով […]
Facebook
Instagram
Telegram