Հայաստանում գործելու ցանկություն է հայտնել սփյուռքի ավելի քան 80 ստարտափ

MasterNews

«ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն ավարտված է: Ծրագրին դիմել է ավելի քան 80 ստարտափ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Վրատանից, Եգիպտոսից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Հաջորդիվ տեղի կունենան հայտադիմումների գնահատման, հարցազրույցների, ընտրության փուլերը, որոնք հաղթահարածները կհրավիրվեն Հայաստան՝ դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի միջազգային դպրոցում մասնակցելու քառօրյա հավաքի, ծանոթանալու Հայաստանի սթարթափ էկոհամակարգին և Հայաստանում բիզնեսով զբաղվելու առավելություններին, լսելու ոլորտի լավագույն մասանգետներին, համագործակցելու տեղացի գործընկերների հետ և զարգացնելու իրենց գաղափարները: Ավարտին հաղթող թիմերը կստանան 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ, ինչպես նաև Հայաստանում իրենց սթարթափը հիմնելու համար ձեռնարկատաիրական ամբողջական աջակցություն:

Ծրագիրն իրականացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երեւանում բախտագուշակը դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա հաճախորդին

Երեւանում այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել.  «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա հաճախորդին: Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները […]
Facebook
Instagram
Telegram