Ինքն է զանգե մորը, ըսել է՝ ես ընձի կվերացնեմ. 28-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել Առափիի գերեզմանատանը.

MasterNews

Ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. Առափի համայնքի գերեզմանատանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել Գյումրու բնակիչ, 1991 թվականին ծնված Գ. Սահակյանը: 28-ամյա տղային կախված վիճակում Առափիի գերեզմանատանը հայտնաբերել է հայրը:

Առափիի գյուղապետ Այվազյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դեպքն իրենց գյուղում է եղել, սակայն տղան այնտեղ երբեք չի ապրել: «Ինքը մեր գյուղի թոռ էր, մայրն էր Առափիից, ժամանակին ամուսնացել էր Գյումրի, միշտ էլ էնտեղ են ապրել: Եկել է, ինքնասպան է եղել, ու հեչ մեկս էլ չգիտենք՝ ինչի է էդ երեխեն ինքնասպան եղել»,- ասաց Այվազյանը:

Նախքան ինքնասպանության քայլին գնալը, 28-ամյա Սահակյանը, ըստ համայնքապետի, զանգել, մոր հետ  խոսել, տեղեկացրել է իր մտադրության մասին: «Ինքն է զանգե մորը, ըսել է՝ ես ընձի կվերացնեմ, կներեք որ ձեզի նեղություն եմ տվել, չարություններ եմ շատ երել, ընձի կներեք, չեմ ուզե ապրել, կյանքիս վերջ կուտամ»,- պատմեց Առափիի համայնքապետը:

Երիտասարդն ընտանիքի՝ հոր, մոր կնոջ եւ երկու երեխաների հետ ապրում էր Գյումրու Սեւերսկի կոչվող թաղամասում: Սպասում էին երրորդ երեխայի ծննդին: Ապրել են սոցիալապես անբարենպաստ պայմաններում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղան հիմնական աշխատանք չի ունեցել:

ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց դեպքով նախապատրաստվում են նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը կատարում է համապատասխան գործողություններ:

Արմենուհի Մինասյան

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի […]
Facebook
Instagram
Telegram