Հայաստանն ու Շվեդիան ստորագրել են համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիր

MasterNews

Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինին, որի հետ ստորագրել է Sida-ի կողմից ներկայացված Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկուստեք համոզմունք է հայտնվել, որ համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ կբացի հայ-շվեդական փոխհարաբերություններում և կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցությանը բազմաթիվ այլ ոլորտներում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Տեսանյութ․Բաքվի ոստիկանները ձերբակալել են մեքենայում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն լսող վարորդին

Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Բաքվի փողոցներում շրջող ավտոմեքենայի վարորդին, որը հայկական երաժշտություն է լսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս լուրն ակտիվորեն լուսաբանում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվի ոստիկանությունը քաղաքացուն […]
Facebook
Instagram
Telegram