«Մանկական եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակիցն առաջին տեղում է առցանց քվեարկությամբ

MasterNews

«Մանկական եվրատեսիլ 2019» կայանալու է նոյեմբերի 24-ին Լեհաստանում՝ Գլիվիցե քաղաքում: Բացի Հայաստանից՝ մասնակցելու է եւս 18 երկիր:

Նոյեմբերի 2-ին Կարինան ներկայացրեց իր տեսահոլովակը: Ինչպես հայտնել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը, այս տարի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է տեսահոլովակի հարցում աշխատել ռուս գործընկերների հետ: Ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ օգտագործվել են լուսային հատուկ լուծումներ եւ գրաֆիկական էֆեկտներ, որոնք տպավորիչ են դարձնում երգչուհու տեսահոլովակը:

Երգի խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Մարգարիտա Դորոշեւիչը: Երաժշտությունը գրել է Տարաս Դեմչուկը:

Հայկական պատվիրակությունը Լեհաստան է մեկնելու մրցույթից 1 շաբաթ առաջ: Մինչեւ այդ, ինչպես նշել են պատվիրակության անդամները, մասնակցի գրաֆիկը հագեցած է լինելու փորձերով ու նախապատրասկան աշխատանքներով:

Քվեարկությանը կարելի է մասնակցել այստեղ:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

(ՏԵՍԱՆՅՈՒԹ)Կրակոցներ Նոր Նորքում․ ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին, նա ձերբակալվել է

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ […]
Facebook
Instagram
Telegram