Բիլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը եւ Շոն Մենդեսն ստացել են MTV EMA-ի գլխավոր պարգեւները

MasterNews

Ժողովրդականություն վայելող երգիչներ Բիլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը եւ Շոն Մենդեսը գլխավոր պարգեւներն են ստացել MTV Europe Music Awards արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հաղթել Է միանգամից երկու անվանակարգում՝ լավագույն «նոր» կատարող եւ լավագույն երգ (“Bad guy”): Կանադացի կատարող Շոն Մենդեսը պարտվել Է «Լավագույն երգ» անվանակարգում, բայդ փոխարենը դարձել Է 2019 թվականի «Լավագույն արտիստը»: Ամերիկացի քանթրի-կատարող Թեյլոր Սվիֆթն ստացել Է լավագույն տեսահոլովակի համար սահմանված մրցանակը, այդ պարգեւին արժանացել Է ME! երգի նրա հոլովակը:
Այս տարի հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել Է Իսպանիայի Սեւիլիա քաղաքում: Լավագույն փոփ-երգչուհի Է ճանաչվել ամերիկուհի Հոլզին, երկրպագուների ամենամեծ բանակի համար պարգեւն ստացել Է BTS հարավկորեական խումբը, իսկ հիփ-հոփ ժանրում լավագույն երգչուհի Է դարձել Նիկի Մինաժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Apple-ը նախազգուշացրել Է iPhone-ի եւ iPad-ի հին մոդելների աշխատանքում խափանումների մասին

Apple կորպորացիան օգտատերերին նախազգուշացրել Է 2012 եւ ավելի վաղ տարիների թողարկման սարքերը նորացնելու անհրաժեշտության մասին՝ գեոլոկացիայի եւ տվյալների սինքրոնացման ծառայությունների ճիշտ աշխատանքի համար: Համապատասխան հաղորդագրությունն […]
Facebook
Instagram
Telegram