13-ամյա Մոցարտի հազվագյուտ դիմանակարը կդնեն աճուրդի

MasterNews

13 տարեկան Մոցարտի դիմանակարը, որը պատանի կոմպոզիտորի կենդանության օրոք արված հազվագյուտ նկարներից մեկն Է, նոյեմբերի 27-ին վաճառքի կհանեն Փարիզի Christie’s-ի աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Info-ն: Գործի գնահատման արժեքը կազմում Է 800 հազարից մինչեւ մեկ միլիոն երկու հարյուր եվրո:

Նկարի հեղինակ են համարում նկարիչ Ջամբետինո Չինյարոլիին: «Սովորաբար գնորդներին գրավում Է նկարչի անունը, իսկ տվյալ դեպքում՝ նկարի սյուժեն, այսինքն՝ Մոցարտն ինքը»,- պարզաբանել Է Christie’s-ի Փարիզի մասնաճյուղի հին նկարների բաժնի տնօրեն Աստրիդ Սենտները: Մանուկ հասակում Մոցարտի դիմանկարները, որոնք նկարվել են նրա կյանքի օրոք, շատ քիչ են: Հնարավոր Է՝ դա պատանի կոմպոզիտորի վերջին նկարն Է, որը գտնվում Է մասնավոր հավաքածուում: Ուշագրավ Է նաեւ այն, որ հայտնի են նկարի ստեղծման հանգամանքները եւ պատվիրատուն (վենետիկցի հարկահավաք Պիետրո Լուջատի): Կոմպոզիտորի հայրը կնոջը հղած նամակում գրում Է, որ 1770 թվականի հունվարի վեցին-յոթին Վերոնայում հաջող համերգից հետո Վոլֆգանգ Ամադեուսը կեցվածք Է ընդունել նկարիչի առջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել...

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի […]
Facebook
Instagram
Telegram