Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

MasterNews

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ-ին բախվել են «Mazda 8» (վարորդ՝ Նորայր Ս., ծնված 1989 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Արթուր Կ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս պահեստային անվադողը տեղից դուրս է եկել և վնասել մայթեզրին կայանած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտաշ Ա.):

Փրկարարները «Mazda 8» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Նորայր Ս.-ին, ով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արսեն Բաբայանին թույլատրվել է հանդիպել կնոջն ու երեխաներին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին թույլատրվել է հանդիպել կնոջն ու երեխաներին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։ «Թույլատրվել է կնոջ ուղեկցությամբ […]
Share
Instagram
Telegram