Էդ Շիրանը դարձել Է Մեծ Բրիտանիայի մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը

MasterNews

Երաժիշտ Էդ Շիրանը դարձել Է Մեծ Բրիտանիայի մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը՝ գլխավորելով heatworld հրատարակության ամենամյա վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Divide համաշխարհային շրջագայության շնորհիվ Shape Of You հիթի 28-ամյա հեղինակը կրկնապատկել Է իր եկամուտը՝ 94 մլն ֆունտ ստեռլինգից, որը նա ուներ 2017 թվականին, մինչեւ 170 միլիոն: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել Է 30-ամյա դերասան Դենիել Ռեդքլիֆը, որը հայտնի Է Հարրի Փոթերի դերով: 2019 թվականին նա վաստակել Է 90 մլն ֆունտ ստեռլինգ: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է One Direction-ի նախկին մեներգիչ Հարրի Սթայլսը (25 տարեկան)՝ 64 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտով: Վարկանիշում նաեւ հայտնվել են դերասանուհի Էմմա Ուոթսոնը (57 միլիոն ֆունտ ստեռլինգ), գերմոդել Քարա Դելեւինը (39,5 միլիոն ֆունտ ստեռլինգ), Ռիտա Օրան (17 միլիոն ֆունտ ստեռլինգ) եւ ուրիշներ: Ընդամենը ցուցակում տեղ են գտել 30 բրիտանացի հայտնիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ինչո՞ւ է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը ՀՀ բյուջեից 351 մլն տրամադրվում

«Տվյալ դեպքում գործ ունենք կոնցեսիոն համաձայնագրի հետ, այսինքն՝ բյուջեով նախատեսված գումարը մեր կոնցեսիոն պարտավորությունն է», այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Տարածքային […]
Share
Instagram
Telegram