Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

MasterNews

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ թանգարանի մոտ, քաղաքացին փորձում է դանակով իրեն վնասել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Թադևոս Մ.-ն (ծնված 1976 թ.) իրեն պատկանող ծաղկի կրպակն ապամոնտաժելու պատճառով փորձել է ինքնասպան լինել:

Քաղաքապետարանի առևտրի վարչության պետի հետ բանակցությունների արդյունքում կանխվել է ինքնասպանության փորձը.  Թադևոս Մ.-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստան-ԵՄ ձևավորված օրակարգը պահանջում է սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. Ադոնց

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի համոզմամբ՝ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված օրակարգը պահանջում է առնվազն սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարը նման տեսակետ հայտնեց […]
Share
Instagram
Telegram