Լատվիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն

MasterNews
Լատվիայում տպվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: 
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Լատվիայում վերջապես տպվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն։ Թարգմանիչն է լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան, նկարիչն է տաղանդավոր Նաիրա Մուրադյանը, հրատարակիչը Յանիս Ռոուզե հրատարակչությունը։ Ծրագիրն իրականացվել է Լատվիայում ՀՀ դեսպանության և ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ջանքերով և աջակցությամբ՝ ի նշանավորումն մեծանուն հայ գրողի 150-ամյակի։ Շնորհակալ ենք Վլադիմիր Մխիթարյանին աջակցության համար։ Շնորհակալ ենք ծրագրում ներգրավված բոլոր գործընկերներին։ Շուտով կկազմակերպենք գրքի շնորհանդեսը»,- գրել է դեսպանը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ը 1600 կիլոմետր հեռահարությամբ թնդանոթի փորձարկումներ Է ծրագրում. The Washington Times

Պենտագոնը մեծ հեռահարության թնդանոթ Է մշակում, որը կկարողանա հարվածներ հասցնել մինչեւ հազար մղոն (1600 կիլոմետր) տարածության վրա: Ինչպես հոկտեմբերի 24-ին հայտնել Է The Washington Times […]
Facebook
Instagram
Telegram