Ծանրամարտի Մ-23 Եվրոպայի առաջնություն. Կարեն Ավագյանը՝ հաղթող, Արա Աղանյանը՝ արծաթե մեդալակիր

MasterNews

Հայ ծանրորդները շարունակում են փայլել Եվրոպայի Մ-20 և Մ-23 առաջնությունում: Րոպեներ առաջ ավարտվեց Մ-23 տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարը, որին մասնակցում էր 2 հայ ծանրորդ: Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բարձրացրեց 170 կգ՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի, իսկ Արա Աղանյանը գլխավերևում պահեց 162 կգ-անոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում կրկին մեր տղաները հավասարը չունեին: Այս անգամ ուժեղագույնը Արան էր՝ 196 կգ-ով, իսկ Կարենը  194 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթ: Երկամարտի 364 կգ արդյունքով  հաղթողի կոչումը նվաճեց Կարեն Ավագյանը, իսկ արծաթե մեդալը բաժին հասավ Արա Աղանյանին:

http://armsport.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի  25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:     Կիսվել
Facebook
Instagram
Telegram