Մեսսիի ռեկորդը գերազանցված է. նոր ցուցանիշի հեղինակը Մբապեն է

MasterNews

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Չեմպիոնների լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հասել է 15 գոլի սահմանագծին: Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրի «Բրյուգե»-ի դեմ արտագնա խաղում, հետ-տրիկ է գրանցել իր հաշվին՝ ապահովելով ցուցանիշը: Նա 15 գոլի հեղինակ է դարձել 20 տարեկան 306 օրական հասակում: Այդպիսով գերազանցել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը Չեմպիոնների լիգայում 15 գոլ է խփել 21 տարեկան 288 օրական հասակում՝ իր հերթին գերազանցելով «Ռեալ»-ի լեգենդ Ռաուլին (22 տարեկան 163 օրական):

Մբապեն երեկ իր 3 գոլերը խփել է հանդիպման 52-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց հետո: Աչքի է ընկել 61, 79 եւ 83-րդ րոպեներին: Այդ խաղում ՊՍԺ-ից գոլի հեղինակ է դարձել նաեւ Մաուրո Իկարդին: Նա դուբլ է ձեւակերպել՝ մրցակցի դարպասը գրավելով 7 եւ 63-րդ րոպեներին: ՊՍԺ-ն մրցակցին հյուրընկալվելիս հաղթել է 5:0 հաշվով ու 9 միավորով շարունակում է գլխավորել A խումբը: 2-րդ տեղում 4 միավորով «Ռեալ Մադրիդ»-ն է, որը երեկ նվազագույն հաշվով առավելության հասավ «Գալաթասարայ»-ի նկատմամբ: «Բրյուգե»-ն 2 միավորով 3-րդն է, իսկ «Գալաթասարայ»-ը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Երեկ կայացած 3-րդ տուրի մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ հաշիվները.

«Շախտյոր Դենեցկ» — «Դինամո Զագրեբ» 2:2

«Ատլետիկո» — «Բայեր» 1:0

«Օլիմպիակոս» — «Բավարիա» 2:3

«Թոթենհեմ» — «Ցրվենա Զվեզդա» 5:0

«Մանչեստեր Սիթի» — «Ատալանտա» 5:1

«Յուվենտուս» — «Լոկոմոտիվ Մոսկվա» 2:1

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Էսեքսում ոստիկանությունը 39 մարմին է հայտնաբերել բեռնատար մեքենայում

Էսեքսում ոստիկանությունը 39 մարմին է հայտնաբերել բեռնատար մեքենայում։ Վարորդը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ http://yerkirmedia.am Կիսվել
Share
Instagram
Telegram