Շինանյութի շուկայի աշխատակիցները գործադուլ են անում

MasterNews

Երեւանի Շենգավիթ վարչական տարածքում՝ նախկին Բանվորի արձանի հարեւանությամբ գտնվող «Եռանկյունի» շինանյութի շուկայի մոտ 300 աշխատակից վաղ առավոտից գործադուլ է հայտարարել: Տնօրինությունից բացատրություն են պահանջում՝ թե ինչու են որոշել տարածքի ամսական վարձավճարը բարձրացնել մոտ 40 տոկոսով:

«Ավելի քան 15 տարի այս շուկայում մեր առողջության հաշվին գոյատեւում ենք: Բոլորս կանոնավոր վճարումները կատարել ենք, մյուսների նման հարկեր չենք թաքցրել: Ամիսներ առաջ ամսական վարձը բարձրացրին, մի կերպ համակերպվեցինք՝ մտածելով, որ   թավշյա հեղափոխություն է եղել, սպասում էինք, որ վարձը կիջեցնեն, բայց  հիմա ավելի են բարձրացնում»,- նշել են շուկայի աշխատակիցները:

Նաեւ զգուշացրել են, որ եռօրյա  գործադուլից հետո, եթե մինչեւ երեքշաբթի իրենց խնդիրը չլուծվի, գնալու են կառավարություն:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց Միրզա Դինային

«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ […]
Facebook
Instagram
Telegram