Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել

MasterNews

Ազատության պողոտայում ոստիկանին սպանելու, մյուսին՝ վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալված եղբայրները դեպքից րոպեներ առաջ Արաբկիրի վարսավիրանոցներից մեկից գողություն են կատարել:

Ինչից հետո էլ նկատվել են ոստիկանների կողմից:

Տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա ասաց, որ գողության դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողություն, որը կատարվել է պահեսատարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) եւ ՀՀ ՔՕ 185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Հիշեցնենք, որ գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկան Տիգրան Առաքելյանը, վիրավորվել համածառայակից Արսեն Հակոբյանը:

Դեպքը տեղի է ունեցել լույս 16-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։

Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Ինչից հետո դեպքի վայրից դիմել են փախուստի:

Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ` ծնված 2003 եւ 2001 թվականներին:

http://armtimes.com

Տաթեւ Խաչատրյան

 

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երգիչներից մեկի եկամուտներ թաքցնելու դեպքով քրգործ է հարուցվել, մեկինն էլ կարող է հարուցվել

Շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչներից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտները, մեկի մասով քրեական գործ է հարուցվել, մյուսի կողմից հայտարարագիր չներկայացնելու փաստով, հավանաբար, քրեական գործ կհարուցվի: Այս մասին այսօր՝ լրագրողների […]
Facebook
Instagram
Telegram