Սիրիայում 4 երեխա է զոհվել, 9-ը՝ ծանր վիրավորում ստացել, իր տունը հարկադրված լքել է 70 հազար երեխա

MasterNews

Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող մարտերի ժամանակ 4 երեխա է զոհվել, 9-ը՝ վիրավորվել, իրենց տները պարտադրված է եղել լքել մոտ 70 հազար երեխա:

Այս մասին ասվում է Ժնեւում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորի կողմից հրապարակված հայտարարության մեջ:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների հետեւանքով առնվազն 4 երեխա է զոհվել, ինը՝ վիրավորվել: Ըստ տեղեկությունների, Թուրքիայում սպանվել է 7 երեխա»,- նշել է Ֆորը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ «Սիրիայի հյուսիս-արևելքում մարտերի սկսվելուց ի վեր մոտ 70 հազար երեխա տեղահանվել է»:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի հայտնած տվյալների, հոկտեմբերի 9-ից սկսված ռազմական գործողությունների արդյունքում հարձակման է ենթարկվել եւ ավերվել  3 հիվանդանոց եւ 1 դպրոց:  170 հազար երեխա ունի մարդասիրական օգնության կարիք:

Վերջում Ֆորը հակամարտող կողմերին եւ բոլոր նրանց, ովքեր կարող են ռազմական գործողությունների ընթացքի կամ ավարտի վրա որեւէ ազդեցություն ունենալ, կոչ է արել պաշտպանել երեխաներին եւ քաղաքացիական հանրությանը:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել […]
Facebook
Instagram
Telegram