Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

MasterNews

Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Է, Շարմազանովին: Նա պահանջում է պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը:

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 11-ին եւ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:Վարդանյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի հիմքը Վարդանյանի ազատ արձակվելուց հետո Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումն է եղել: Նա ֆեյսբուքյան էջում գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահաբեկիչների հետ գործարքի է գնում:

«Արթուր Վարդանյանը նման հոդվածով չի մեղադրվում եւ դա դիտվեց, որպես վիրավորանք եւ զրպարտություն»,- ասաց Բաղդասարյանը:

«Հայկական ժամանակ»-ը փորձեց հայցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Էդուարդ Շարմազանովից, սակայն նրա հեռախոսահամարներն անջատած էին:

Արթուր Վարդանյանը սեպտեմբերի 13-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Ըստ ԱԱԾ-ի, գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ 20 հոգանոց զինված խումբը 2015-ին ծրագրել էր իշխանությունը բռնությամբ զավթել:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ Հանրապետական ծննդատան դեպքով 24.09.2019 թվականին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում (Հանրապետական ծննդատուն) Կոտայքի մարզի 33-ամյա բնակչուհի […]
Facebook
Instagram
Telegram