«Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց

MasterNews

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ընկերությունից:

Որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: Հայկ Մարությանը նշել է, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Նրա խոսքով՝ թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը: Հայկ Մարությանը նշել է, որ վերը նշվածը ստիպեց ուսումնասիրել, պարզելու, թե արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքած պայմանագրերի բոլոր կետերը,  և ընդհանրապես ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը: Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հունիսից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը: Այն ավարտվել է  և  առկա է ամբողջական պատկերը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մերկուրին կանցնի արեգակի սկավառակի վրայով. Բյուրականի աստղադիտարանը կկազմակերպի դիտում

Այս տարվա  նոյեմբերի 11-ին ականատես կլինենք հազվագյուտ երկնային երևույթի՝ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից, այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին […]
Facebook
Instagram
Telegram