Դատախազությունը կստուգի Հրայր Թովմասյանի ունեցվածքի վերաբերյալ մամուլի հրապարակումները

MasterNews

ՀՀ գլխավոր դատախազությունը կստուգի մամուլի հրապարակումները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, հոկտեմբերի 14-ին դատախազությունը հանձնարարել է ստուգել հրապարակումներն այն մասին, որ Թովմասյանը թաքցրել է իր ունեցվածքը:
Ավելի վաղ 1in.am-ի ձեռքի տակ են հայտնվել ՍԴ նախագահի անշարժ գույքերի և դրանք թաքցնելու մասին տեղեկություններ։ Նշվում է, որ Թովմասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքը ներկայացնելիս «բավական ժլատ է եղել»։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն աճում է ավելի բարձր տեմպով, քան ընդհանուր արտահանումը միջին հաշվով

Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճում է ավելի բարձր տեմպով, քան ընդհանուր արտահանումը միջին հաշվով: Այս տարվա առաջին 8 ամիսներին ԵԱՏՄ երկրներ արտահանումը […]
Facebook
Instagram
Telegram